Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Հին Երևանը՝ հայ դասականների հուշերում

Հին Երևանը՝ հայ դասականների հուշերում
22.09.2016 | 14:57

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի, Հայաստանի գրողների միության և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նախաձեռնությամբ՝ ս. թ. սեպտեմբերի 22-ին, ժամը 14:00-ին, Ա. Իսահակյանի տուն-թանգարանում (հասցե՝ Զարոբյան 20) տեղի կունենա «Հին Երևանը 1920-1940-ական թվականների հայ դասականների պատմվածքներում և հուշերում» ռուսերեն գրքի շնորհանդեսը: Գիրքը լույս է ընծայել «Ծիծեռնակ» հրատարակչությունը, կազմող և թարգմանիչ՝ Կարինե Խալաթովա:

Գիրքն ընթերցողին հրավիրում է հետաքրքրաշարժ ճանապարհորդության` 20-րդ դարի 20-40-ական թվականների հին Երևանով: Գրքում զետեղված են անվանի գրողներ Ակսել Բակունցի, Ստեփան Զորյանի, Վահան Թոթովենցի, Դերենիկ Դեմիրճյանի, Լեռ Կամսարի, Մկրտիչ Արմենի, Գուրգեն Մահարու, Վալտեր Արամյանի հուշերը՝ հին Երևանի, երևանցու և քաղաքային առօրյայի մասին:

Դիտվել է՝ 1006

Մեկնաբանություններ